Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Որտե՞ղ է սրանց կարմիր գիծը

Որտե՞ղ է սրանց կարմիր գիծը
05.04.2023 | 21:23

Եթե վաղը պատերազմ սկսվի, միակ ՄԱՐԴԸ, ով կարող է Հայաստանի պաշտպանությունը կազմակերպել, գեներալ-մայոր ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎՆ է։

(Հասկանալի է , որ թուրքերը հենց էնպես չեն բոլոր կողմերից զորքեր կուտակում ու զորավարժություններ կազմակերպում):

1. Զինվորական անհրաժեշտ գիտելիքներն ու բարձրագույն կրթությունն ունի։

2. Թուրքին արդեն ջախջախել է և՛ տավուշյան պատերազմում, և՛ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Գեներալ Խաչատուրովի զորքերն են քաջաբար և հերոսաբար պաշտպանել և պահել Արցախի հյուսիսային հատվածը՝ Մարտակերտը, Բերձորը (ու ոչ միայն), հիմնական պաշտպանությունը իրենք են ապահովել:

3. Ապացուցել է կյանքով ու գործով , որ ինքը թշնամու հետ ոչ մի գործարքի չի գնում ՝ արտաքին թե ներքին թշնամու։

4. Եզակի մարդկանցից է, ով վայելում է հայրենասեր բոլոր մարդկանց վստահությունը, ով կարող է համախմբել ամբողջ հայությանը՝ Հայրենի Սահմանները պաշտպանելու գործում: Միակ մարդը, ում մարդիկ կվստահեն ու կողքին կանգնած կպայքարեն՝ համոզված լինելով, որ Հրամանատար ունեն, ով կյանքը կտա Հայրենիքի ամեն մի սանտիմետրի համար, և ում համար թանկ է յուրաքանչուր հայ մարդու կյանքը:

ՈՒ էսպիսի մարդուն ֆանտաստիկայի ժանրից կեղծ , սուտ հիմնավորումներով կալանավորում են:

«Չոբան Սաքոն ասել է, որ մի մահացած մարդ իրեն ասել է, որ 15 տարի առաջ Գեներալ Խաչատուրովն ուրիշի անունով հող է գնել Արարատի գյուղերից մեկում…»:

Այդ հողը երբեք նա չի գնել, ու երբեք այդ հողն իրեն չի պատկանել:

Մարդը, երբ համակերպվում է Չարի հետ, պետք է հստակ պատկերացնի և հասկանա, որ Չարը չի պակասի, այլ Չարը կավելանա։ Չարը կշատանա։

ՀԱՐՑ. ի՞նչ պետք է անել, որ այս մարդիկ՝ տարբեր տեսակի նիկոլները, էլ չուզենան կեղծել, ստել, դավաճանել մեր Հայրենիքը:

Որտե՞ղ է սրանց կարմիր գիծը...

Թերեզա ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հ.Գ. Հավը, որ հավ է՝ այդքան վախկոտ թռչուն լինելով, երբ շունը հարձակվում է իր ճտերի վրա, կռիվ է տալիս շան հետ:

Դիտվել է՝ 2518

Մեկնաբանություններ